00:00:00

Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

00:07, 15 օգոստոս 2018 Իրավական

Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ: Նա հայտնեց, որ ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետ Ա.Մ.-ն 2013-2017թթ. ընկած ժամանակահատվածում նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց Վայք քաղաքի բնակչուհի Մ.Թ.-ից անձամբ պահանջել և նրանցից ստացել է ընդհանուր խոշոր չափի՝ 204.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: «Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու փաստ, ՀՀ քրեական օրենսգրքի 311 -րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննությունն հանձնարարվել է ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությանը»,- հայտնեցին Դատախազությունից:      

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր