00:00:00

Երեւանում անհետ կորած համարվող 15-ամյա աղջկան գտել են «Վարդավառի» զբոսայգու մոտ

22:51, 14 օգոստոս 2018 Իրավական

Երեւանում անհետ կորած 15-ամյա աղջկան ոստիկանները հայտնաբերել են: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ օրերս հայտարարություն էին տարածել, որ Երեւանի որմնադիրների փողոցի բնակիչ, 15-ամյա Սուսաննա Մովսիսյանը օգոստոսի 3-ին ժամը 6:30-ի սահմաններում տնից դուրս է եկել, եւ մինչ օրս նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Օգոստոսի 14-ին ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Սուսաննա Մովսիսյանը Երեւանի «Վարդավառի» զբոսայգու մոտ հայտնաբերել եւ ներկայացվել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ էլ աղջկան հանձնել են ծնողներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր