00:00:00

Երևանում թալանել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործակալության պետի տունը, տանելով խոշոր չափի ոսկյա և արծաթյա զարդեր

20:30, 14 օգոստոս 2018 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 12-ին անհայտ անձը կամ անձինք թալանել են Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ, 42-ամյա Արմեն Նալբանդյանի բնակարանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Նալբանդյանը այդ օրը դիմել է ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ օգոստոսի 8-ին ժամը 00:30-ից մինչև օգոստոսի 12-ի ժամը 14:30-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանի դուռը հարմարեցված բանալիով բացել են և ներս մտել տուն ու այնտեղից հափշտակել ոսկյա և արծաթյա զարդեր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Նալբանդյանն աշխատում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում՝ որպես գործակալության պետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր