00:00:00

Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում չարաշահումներ են տեղի ունեցել

18:43, 14 օգոստոս 2018 Իրավական

ՀՀ ոստիկանությունը հայտնում է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում 2013-2018թթ ընթացքում տեղի ունեցած չարաշահումների մասին: Քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2013-2018 թթ ընթացքում, Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության որոշ աշխատակիցների պահանջով, նպաստառու բնակիչները հաշվառվելու օրվանից, ընտանեկան նպաստը չդադարացնելու համար, տարբեր ժամանակահատվածներում, նպաստի գումարից մաս-մաս, միջնորդի միջոցով, գումարներ են փոխանցել գործակալության աշխատակիցներին: Չարաշահումների հետևանքով տուժած քաղաքացիներին հորդորում ենք սեղմ ժամկետում դիմել ոստիկանության Վարդենիսի կամ քննչական բաժիններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր