00:00:00

Ինչո՞ւ Քոչարյանին ազատ արձակեցին

20:51, 13 օգոստոս 2018

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ որոշեց բավարարել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի վերաքննիչ բողոքը՝ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին։ Դատարանի շենքից դուրս գալուց հետո փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ դատարանը վերացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի է։ «Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը օգտվում է անձեռնմխելիության իրավունքից։ Չի կարող անձը ենթարկվել քրեական հետապնդման և պատասխանատվության իր պաշտոնավարման ժամանակ և պաշտոնավարումից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից», -ներկայացրեց Ռուբեն Սահակյանը՝ ընդգծելով, որ իրենք բավարարված են Վերաքննիչ դատարանի որոշումից։ Նա չբացառեց, որ Հատուկ քննչական ծառայությունը կբողոքարկի Վերաքննիչ դատարանի որոշումը։ Հարցին՝ այսինքն ազա՞տ է արձակվելու Ռոբերտ Քոչարյանը, փաստաբանը պատասխանեց. «Շատ հանգիստ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր