»»»Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց

Վերաքննիչ դատարանը քիչ առաջ ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին դատարանից հաղորդում է Irakanum.am-ի թղթակիցը:

Նշենք, որ բողոքը քննել է դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Նա խորհրդակցական սենյակ էր հեռացել ուրբաթ՝ օգոստոսի 10-ին: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այսօր դատարանը բավարարեց պաշտպանական կողմի բողոքը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է:

Այլ մանրամասներ՝ ավելի ուշ։