00:00:00

Tesla-ի բաժնետերերը դատի են տվել Իլոն Մասկին

03:58, 12 օգոստոս 2018 Իրավական

Tesla-ի բաժնետերերը դատի են տվել նրա հիմնադրին այն բանից հետո, երբ վերջինս հայտարարություն է արել բորսայից ընկերության հնարավոր դուրսբերման մասին: Բաժնետերերը համարում են, որ Իլոն Մասկը շուկային կեղծ տեղեկատվություն է տրամադրել՝ սադրելով գնաճ: Այդ մասին տեղեկացնում է DW-ն: Նշվում է, որ օգոստոսի 7-ին Tesla-ի հիմնադիրը սոցցանցի իր էջում մի քանի հաղորդագրություն է հրապարակել բորսայից ընկերության դուրսբերման մասին: «Ֆինանսավորման ապահովման մասին Մասկի հայտարարությունները մեծ նշանակություն են ունեցել և շուկայում էական փոփոխությունների պատճառ են դարձել»,- հայտարարել է բաժնետերերից մեկը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր