00:00:00

Արտակարգ ու առեղծվածային դեպք Երևանում. ոստիկանները իր տան մուտքի մոտ հայտնաբերել են դանակի մի քանի հարված ստացած տանտիրուհուն. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

02:45, 12 օգոստոս 2018 Իրավական

Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի 36/ե շենքի բնակարաններից մեկի մուտքի դիմաց վիրավոր կին է ընկած: Shamshyan.com-ի փոխանցմամբ, օպերատիվորեն նշված վայր է ժամանում ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանում է նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ոստիկանները ահազանգում են Երևանի 1-03 շտապօգնություն, և դեպքի վայր ժամանած բժիշկների խումբը վիրավոր կնոջը, ով մարմնի տարբեր մասերին ստացել է 5-ից ավելի դանակի հարվածներ, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Արդեն «Էրեբունիում» բժիշկները կարողանում են կնոջը անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել, ով այս պահին էլ գտնվում է ծանր, կայուն վիճակում: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը նշված շենքի բնակչուհի, 73-ամյա Էլիոնորա Հայրյանն է: Այս պահին հիվանդանոցում և դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրւջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները աշխատում են մի քանի վարկածի, այդ թվում՝ ավազակային հարձակման, կողոպուտի, սպանության փորձի, առողջությանը ծանր վնասվածքներ պատճառելու ուղղությամբ: Իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր