00:00:00

ՀՀ-ն Բնապահպանության նախարարության նախկին աշխատակցին ՄԻԵԴ-ի վճռով կվճարի 3000 եվրո

02:03, 12 օգոստոս 2018 Իրավական

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջերս հրապարակել է «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3–րդ հոդվածի խախտում: Նշենք, որ ՄԻԵԴ 3-րդ հոդվածը սահմանում է՝ խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելում: 1958 թվականին ծնված, Երևանի բնակիչ Աիդա Հովհաննիսյանը պնդել է, որ իր վերադասներն իրեն ենթարկել են նվաստացնող վերաբերմունքի և ներպետական մարմիններն իր պնդումների վերաբերյալ չեն իրականացրել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներին համապատասխան արդյունավետ քննություն: Նա Բնապահպանության նախարարությունում աշխատել է որպես պետական տեսուչ: Եվրոպական դատարանն արձանագրել է, որ ՀՀ իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ քննություն և ՀՀ բնապահպանության նախարարությունում չի իրականցվել ներքին քննություն` հաստատելով դիմումատուի նկատմամբ Կոնվենցիայի 3–րդ հոդվածով սահմանված ընթացակարգային բաղադրիչի խախտում: Ընդ որում, Եվրոպական դատարանը 3-րդ հոդվածի նյութական բաղադրիչի խախտում չի արձանագրել: Դիմումատուն պահանջել է ընդհանուր 10 հզր 510 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի և իր ծախսերի ու ծախքերի փոխհատուցում: Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուին վճարել 3000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ մերժելով դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր