00:00:00

Մանվել Գրիգորյանին տրամադրվում է բուժօգնություն, ընդամենը, չմահանալու համար․ պաշտպան

00:03, 11 օգոստոս 2018 Իրավական

Մանվել Գրիգորյանի պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: «Բողոքը ներկայացրել ենք, սակայն,  գրեթե,  վստահ եմ, որ Վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունի և կմերժի, մեր Վճռաբեկ դատարանը ես լավ եմ ճանաչում»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ Վերջինս նշեց, որ Գրիգորյանի առողջական վիճակն օր օրի ավելի է վատանում։ Հարցին՝ ինչպիսի բժշկական օգնություն է նրան տրամադրվում, Արսեն Մկրտչանը պատասխանեց․ «Այնտեղ կա  70 անց մեկ բժիշկ, ով տրամադրում է բժշկական օգնություն, ընդամենը չմեռնելու համար՝ այսինքն Մանվել Գրիգորյանին տրամադրվում է բժշկական օգնություն ընդամենը չմահանալու համար։ Չկան համապատասխան դեղեր, բժշկական սարքավումներ և, հետևաբար, ավելին անել անհնար է։ Մանվել Գրիգորյանի մոտ ախտորոշված քաղցկեղի և շաքարային դիաբետի բուժման փուլերը չեն պահպանվել, ուստի վիճակը ծայրահեղ ծանր է»,-մեզ հետ զրույցում ասաց պաշտպանը։ Դիտարկմանը, եթե Վճռաբեկ դատարանը մերժի ներկայացված միջնորդությունը, ինչ քայլերի  են դիմելու, Արսեն Մկրտչյանը պատասխանեց․ «Պաշտպանական կողմը բավականին շատ տեղեկատվություն ունի։ Մեր ձեռքի տակ հարուստ գործիքակազմ  կա հետագա քայլերն իրականացնելու համար»։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր