00:00:00

Յուրի Խաչատուրովի պաշտպանը Վերաքննիչ բողոք է ներկայացնել

23:32, 10 օգոստոս 2018 Իրավական

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող՝ ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ բողոքարկելով առաջին ատյանի կայացրած որոշումը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, լրագրողներին ասաց պաշտպանը: «… Մեր դեպքում դատարանը հիմնավորված էր համարել, որ Խաչատուրովը առնչություն չունի առաջադրված մեղադրանքի հետ, այսինքն՝ Յուրի  Խաչատուրովը սահմանադրական կարգը տապալելու գործողություններ չի իրականացրել: Եվ այս հանգամանքը հաշվի առնելով, միեւնույն է, դատարանը որոշել է, որ կալանքը թույլատրելի է: Մենք կարծում ենք, որ այս պայմաներում կալանքն անթույլատրելի էր եւ հենց այդ հիմքով բողոք ենք ներկայացրել Վերաքննիչ դատարան եւ խնդրում ենք, որ Վերաքննիչը բեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը եւ վերացնի կալանքի մասին որոշումը»,- ասել է փաստաբանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր