00:00:00

«Փյունիկ» հիմնադրամի դեմ քրեական գործ է հարուցվել Այվազովսկու գողացված կտավի գործով. ՍիվիլՆեթ

21:35, 10 օգոստոս 2018 Իրավական

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի հետ փոխկապակցված «Փյունիկ» հիմնադրամը շարունակում է մնալ իրավապահների ուշադրության կենտրոնում։ ՍիվիլՆեթը հայտնում է, որ իր ձեռքի տակ հայտնված տվյալների համաձայն՝ հիմնադրամի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել հանցավոր ճանապարհով առանձնապես խոշոր չափի գույք ձեռք բերելու և իրացնելու հատկանիշներով։ Խոսքը 2017-ին «Փյունիկ» հիմնադրամի կողմից Սերժ Սարգսյանին նվիրաբերված Հովհաննես Այվազովսկու «Նավը ծովում» կտավի մասին է:   Նշված կտավը 2011-ին գողացվել էր ռուս գործարար Ալեքսանդր Տարանցևի առանձնատնից։ «Փյունիկն» իր հաղորդագրության մեջ նշել էր, եր «երկրի նախագահը արժեքավոր նվերը հանձնել է Հայաստանի պատմության թանգարանին»։ Ավելի ուշ պարզվել էր, որ ո՛չ Հայաստանի պատմության թանգարանում, ո՛չ էլ Ազգային պատկերասրահում «Նավը ծովում» կտավ չկա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր