00:00:00

Բժշկական կենտրոնում 42-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

20:13, 10 օգոստոս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում Երևանի 42-ամյա բնակչուհու մահվան դեպքի առթիվ: 2018թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 16:50-ին, Շենգավիթ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ վիրահատության ժամանակ հիվանդը մահացել է: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ-ից ստացվել է 42-ամյա կնոջ մահվան մասին բժշկական վկայականի պատճենը, որի համաձայն՝ վերջինս մահացել է աղիների միջընդերքի թրոմբոզի, որովայնի օրգանների հետորովայնամզային տարածության տարածուն արյունազեղումների, թոքի այտուցից: Նկատի ունենալով, որ նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 42-ամյա կնոջ մահվան դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր