00:00:00

Գողացված բանկային քարտով գումար են կանխիկացրել

16:44, 10 օգոստոս 2018 Իրավական

Իրավապահները միջոցներ են ձեռնարկում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մայիսի 8-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Հանրապետության հրապարակում գողացել է քաղաքացու պայուսակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, անձնագրեր և բանկային քարտ: Պարզվել է, որ նույն օրը քաղաքացու՝ գողացված բանկային քարտով կատարվել է գումարի կանխիկացման գործարք: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 177-րդ 2-րդ մասի 3-րդ կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների` գողացված բանկային քարտով կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված երիտասարդին հայտնաբերելու և նրա մոտ այլ քաղաքացու բանկային քարտի հայտնվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր