00:00:00

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Հովիկ Աբրահամյանի վարորդի մյուս եղբոր բնակարանում. հսկայական չարաշահումներ են եղել

15:05, 10 օգոստոս 2018 Իրավական

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն երեկ գործողություններ է իրականացրել նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի՝ Գրիգոր Գևորգյանի՝ Արգամիչի Գոքորի մյուս եղբոր՝ Նորիկ Գևորգյանի տանը։ Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն ձերբակալել է Գրիգոր Գևորգյանի եղբորը՝ Ամբիկ Գևորգյանին, ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով։ Մեզ հասած տեղեկություններով, սակայն, Նորիկ Գևորգյանը չի անցնում Մարտի 1-ի գործով, ոչ էլ զենք զինամթերք պահելու։ Նույն տեղեկությունների համաձայն՝ Գևորգյանը ՋՕԸ պետ եղած ժամանակ հսկայական չարաշահումներ է թույլ տվել, որում ներգրավված է եղել նաև Հովիկ Աբրահամյանը։ Մեզ հասած տեղեկություններով՝ խոսքը մոտ 20 միլիոն դոլարի մասին է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր