00:00:00

Քոչարյանը դատարանում խոսել է․ կալանքի որոշման բողոքի քննությունը հետաձգվեց

00:38, 10 օգոստոս 2018 Իրավական

ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ պաշտպանների բողոքի քննությունը հետաձգվեց մինչեւ վաղը՝ օգոստոսի 10-ին: Այս մասին Վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց  Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Փաստաբանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանում խոսել է եւ, իր կարծիքով, իմաստ ունի նրա ելույթը հրապարակել: Պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ նկատեց, որ տպավորություններն ու ակնկալիքները դրական են, հիմքեր չեն տեսնում բողոքը մերժելու համար: Նշենք, որ պաշտպանների վերաքննիչ բողոքը քննող դատավորն Ալեքսանդր Ազարյանն է: Մինչ այս նիստը, ԱԺ 45 պատգամավորներ էլ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Այն, սակայն, նախօրեին մերժվել է: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր