00:00:00

Դ. Տոնոյանը համոզված է, որ 2008թվ-ի մարտի 1-ին ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ գնահատականը կտա դատարանը

23:27, 09 օգոստոս 2018

Այս փուլում տեղյակ չեմ, թե ՀԱՊԿ-ում ի՞նչ տրամադրվածություն կա կազմակերպության գլխավոր քարտուղարին փոխարինելու հարցում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Դեռ չի քննարկվել, այս պահին Յուրի Խաչատուրովը շարունակում է պաշտոնավարել, բայց, ինչպես հայտարարվել է, խորհրդակցությունների գործընթաց է սկսվել, որից հետո կլինի թեկնածուի առաջադրման գործընթաց: ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոլեգիալ, կոնսենսուսային եղանակով»,- ասաց նա: Հարցին՝ նախարարը կիսո՞ւմ է կարծիքը, որ 2008 թվականին ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել, Դավիթ Տոնոյանը կարճ պատասխանեց. գնահատականը կտա դատարանը: Ինչ վերաբերում է «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն»-ի ղեկավար, տնտեսագետ Արտակ Մանուկյանի հայտարարությանը, թե ՊՆ գնումները կենտրոնացված են, ռիսկային, քանի որ գնումներում հաղթող են ճանաչվել 359 ընկերություններ, բայց խոշորագույն 10 մատակարարները վերահսկում են ՊՆ գնումները. Դավիթ Տոնոյանն ասաց՝ ռիսկեր կան: «Որոշակի աշխատանքներ են տարվում, որ հավասար պայմաններ ստեղծվեն գնումների գործընթացում: 10 խոշոր կազմակերպություն դեռ չի նշանակում կոռուպցիա, ռիսկ: Կազմակերպության փոխկապակցվածությունը պաշտոնյաների հետ արդեն ռիսկ չէ, այլ կոռուպցիա է»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր