00:00:00

Լեւոն Բարսեղյանն ընտրվել է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

22:45, 09 օգոստոս 2018

Գյումրու ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը միաձայն ընտրվել է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Օգոստոսի 9-ին կայացել է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմի առաջին նիստը, որի ընթացքում ընտրելու էին խորհրդի նախագահ և քարտուղար: Խորհրդի նիստին 24 անդամից մասնակցել է 14-ը: Որպես բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ առաջարկվել է 2 թեկնածու՝ Լեւոն Բարսեղյանը եւ Ա.Դ. Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության Շիրակի մարզի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը: Վերջինս ինքնաբացարկ է հայտարարել: Գյումրու ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը միաձայն ընտրվեց ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը խորհրդի նախագահի քարտուղարի պաշտոնի համար առաջադրեց տնտեսագետ Կարեն Ավագյանի թեկնածությունը, այլ առաջարկներ չեղան: Կարեն Ավագյանը միաձայն ընտրվեց խորհրդի նախագահի քարտուղար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր