00:00:00

Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել սփյուռքի նախարարի և փոխնախարարների հետ

21:23, 09 օգոստոս 2018

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի, տեղակալներ Արամայիս Գրիգորյանի, Բաբկեն Տեր Գրիգորյանի և Դավիթ Սարգսյանի հետ: Արմեն Գրիգորյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Այսօր Անվտանգության խորհրդի գրասենյակում հանդիպեցի Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի, տեղակալներ Արամայիս Գրիգորյանի, Բաբկեն Տեր Գրիգորյանի, Դավիթ Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ անվտանգության համակարգում Սփյուռքի հնարավոր դերակատարումներին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում պայմանավովածություն ձեռք բերվեց շարունակել քննարկումները միջգերատեսչական աշխատանքային խմբերի մակարդակով»,- գրել է Գրիգորյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր