00:00:00

Պաշտպանի աջակցությամբ ցմահ դատապարտյալը վիրահատվել է

19:22, 09 օգոստոս 2018

Ցմահ ազատազրկման դատապարտվածը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր պատշաճ բուժօգնությունը և անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու համար: Ըստ դիմումատուի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում իրեն համապատասխան բուժօգնություն չի տրամադրվել, իսկ անհրաժեշտ վիրահատությունը չի կազմակերպվում: Բողոքի քննարկման շրջանակում գրություն է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարություն: Ստացված պատասխանի համաձայն՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալին տրամադրվել  է անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություն, իսկ վիրահատության կարիք այդ ժամանակ չի ունեցել: Արդյունքում դուրս է գրվել հիվանդանոցից: Որոշ ժամանակ անց նրա խցակից ընկերները Պաշտպանին հասցեագրված դիմումով տեղեկացրել են, որ դատապարտյալի առողջական վիճակը վատթարանում է։ Պաշտպանի միջամտությունից հետո Քրեակատարողական վարչությունը տեղեկացրել է, որ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն անհրաժեշտ հետազոտություններն անվճար կազմակերպելու համար: Արդյունքում, դատապարտյալը հետազոտվել է և վիրահատվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր