00:00:00

Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետախույզները լեռներում զինավարժություններ են անցկացնում

18:32, 09 օգոստոս 2018

Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները բարձր լեռնային Կամխուդ զորավարժությունների վայրում բարելավում են պայմանական հակառակորդին որոնելու և ոչնչացնելու հմտությունները: Այս մասին ասված է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: «Հետախույզները ծովի մակարդակից ավելի քան 1500 մ բարձրությամբ լեռնային տեղանքում բանակային ավիացիայի ուղղաթիռներով հարձակման եղանակով իրականացնում են դեսանտային վայրէջքներ և կատարում պայմանական հակառակորդի ռազմաբազայի որոնում: Օգտագործելով վերահսկման և կապի «Ստրելեց» համակարգի հետախուզության համալիր միջոցները՝ զինծառայողները փոխանցում են պայմանական հակառակորդի զինուժի գտնվելու վայրի կոորդինատները, և մշակում գործողություններ` հակառակորդի հավանական տեղաշարժման ճանապարհին դարանակալելու ու մոտ տարածություններից հանկարծակի գրոհ իրականացնելու համար: Գործնական պարապմունքները տարբեր միջոցների կիրառմամբ հնարավորինս նմանեցված են իրական ռազմական գործողություններին: Դասընթացների ավելի քան 30%-ն իրականացվում է բարդ բնակլիմայական պայմաններում, գիշերը, ինչպես նաև բարձրլեռնային գոտիներում, 40+ ջերմաստիճանի առկայության պայմաններում ռազմաուսումնական գործողություններ իրականացնելու հմտություններ ձեռք բերելու համար: Անդրկովկասում դաշտային պայմաններում հետախուզական ստորաբաժանումների գործնական դասընթացներին մասնակցում են ավելի քան 200 զինծառայողներ, ներգրավված է շուրջ 50 միավոր զինտեխնիկա, այդ թվում` բանակի և անօդաչու ավիացիայի զինանոցից»,- ասված է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր