00:00:00

Հայաստանի տարածքում անցած մեկ շաբաթվա ընթացքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

17:47, 09 օգոստոս 2018

Ընթացիկ տարվա  օգոստոսի 2-ից մինչև 8-ը ընկած ժամանակահատվածում Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է տաս երկրաշարժ, որից երեքը տեղի է ունեցել օգոստոսի 2-ից 3-ը 3-5 բալ ուժգնությամբ Իրանի Խոյ քաղաքից 35 կմ շառավղով սահմանափակված տարածքում: 3-4 բալ ուժգնությամբ հինգ սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Թուրքիայում, որից երկուսը Վան քաղաքից համապատասխանաբար 53 կմ դեպի հյուսիս-արևելք և 29 կմ դեպի հյուսիս` օգոստոսի 2-ին և 6-ին, իսկ երեքն էլ Թուրքիա-Իրան սահմանային գոտում, Սարայ քաղաքից 37 կմ շառավղով սահմանափակված տարածքում` օգոստոսի 3-ին և 6-ին: Մնացած 3-4 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժը տեղի է ունեցել համապատասխանաբար օգոստոսի 4-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում, Նինոծմինդա քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևելք և օգոստոսի 7-ին Ադրբեջանի Բարդա քաղաքից 6 կմ դեպի հարավ: Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է մեկ երկրաշարժ: Օգոստոսի 5-ին 6.9 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Լոմբոկ կղզու հյուսիսում` Մաթարամ քաղաքից 48 կմ դեպի հյուսիս-արևելք: Երկու օրվա ընթացքում երկրաշարժին հետևել է ավելի քան 163 հետցնցում, որից 5–ը` 5.0 և ավելի մագնիտուդով: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան Բալի կղզում: Երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 380, իսկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ավելի քան հազար մարդ: Քանդվել են բազմաթիվ շենքեր, հյուրանոցներ, ճանապարհներ և կամուրջներ: Տարհանվել են մոտ 20 հազար մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր