00:00:00

ՀՔԾ պետը խոսել է Հովիկ Աբրահմյանին մեղադրանք առաջադրելու լուրերի մասին

15:33, 09 օգոստոս 2018

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այսօր  կառավարության նիստից առաջ  լրագրողների հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելու մասին լուրերը։ Նա նշեց, որ նոր անձանց դեմ մեղադրանք դեռեւս չի առաջադրվել, առաջադրվելու դեպքում կտեղեկացնեն հանրությանը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գեւորգյանի անվամբ ձեւակերպված՝ ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք: Հովիկ Աբրահամյանի եղբայրը ձերբակալվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր