00:00:00

Արա Գաբրիելյանը հրաժարականի դիմում է գրել

15:31, 09 օգոստոս 2018

Politik.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Պետեկամուտների կոմիտեում առաջիկայում փոփոխություններ կլինեն:
Մաքսային բլոկի ղեկավարների առաջ ազատման դիմում գրելու խնդիր է դրվել: Դավիթ Անանյանի թիրախում է մաքսային բլոկը համակարգող ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը:
Արա Գաբրիելյանը նշանակումից ի վեր հայտնվել է սկանդալային պատմությունների կիզակետում: Շաբաթներ առաջ հենց Politik.am-ն էր գրել, որ Արա Գաբրիելյանը ԱՄՆ-ում դատապարտված է եղել ամուսնացած կնոջ հետապնդելու և սպանության սպառնալիք հնչեցնելու համար: Մեր այս հրապարակումը Արա Գաբրիելյանի կենսագրության միակ մութ կետը չէր: Politik.am-ը իր մեկ այլ հրապարակման մեջ գրել էր, որ Արա Գաբրիելյանը կապ է ունեցել քրեական հեղինակություն Արմեն Ղազարյանի՝ Պզոի հետ: Պզո Արմենն անգամ նրա ազատման համար անհրաժեշտ 500 հազար դոլար գումարն էր վճարել: Մեր հրապարակումներից հետո Արա Գաբրիելյանի պաշտոնավարման նպատակահարմարությունը մի քանի անգամ քննարկվել է կառավարությունում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ դժգոհ է եղել իր խորհրդական Վահե Հովհաննիսյանից, քանի որ հենց նա է առաջարկել նշանակել Արա Գաբրիելյանին այդ պաշտոնում: Մեր առաջին հրապարակումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մոտ էր կանչել Վահե Հովհաննիսյանին և խիստ տոնով զրույց ունեցել նրա հետ, քանի որ նշանակումից առաջ նա թաքցրել է վարչապետ Փաշինյանից, որ իր ընկերը ԱՄՆ-ում դատապարտված  է եղել: Դեռ այդ ժամանակ է որոշում կայացվել ազատվել Արա Գաբրիելյանից, սակայն վերջին պահին Վահե Հովհաննիսյանը կարողացել է փրկել ընկերոջը, իսկ երբ վարչապետը տեղեկացել է, որ նա մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվում քրեական հեղինակությունների հետո, որոշում է կայացվել ազատվել նրանից: Մեր աղբյուրների փոխանցմամբ Արա Գաբրիելյանը արդեն իսկ գրել է իր հրաժարականի դիմումը և մնում է միայն Փաշինյանի ստորագրությունը, որը պետք է հաստատի նրա հրաժարականը: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր