00:00:00

ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը կայացած ռազմական կառույց է. Արթուր Վանեցյան

15:22, 09 օգոստոս 2018

Օգոստոսի 8-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի վարչական համալիր: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ աշխատանքային ընթացքին, ղեկավար կազմի հետ քննարկել նախորդ վեց ամիսների կատարված աշխատանքները: Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ներկայացրեց կիսամյակային հաշվետվությունը, անդրադարձավ առկա խնդիրներին: Հաշվետվությունը և ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ զեկույցները լսելուց հետո ծառայության տնօրենը նշեց իր դիտողությունները և հանձնարարեց հնարավորինս սեղմ ժամկետներում կատարել համապատասխան շտկումներ: Այցի ընթացքում քննարկվեցին նաև Սահմանապահ զորքերում սպասվող կառուցվածքային փոփոխությունները: Տնօրենը շեշտեց, որ այդ փոփոխությունները միայն կնպաստեն արդեն իսկ կայացած ռազմական կառույցի էլ ավել արդյունավետ և համակարգված աշխատանքներին: ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը շրջեց նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի համալիրում, եղավ ավտոպարկում, ծանոթացավ սպորտային համալիրի և կինոլոգիական կենտրոնի պայմաններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր