00:00:00

Կառավարության նիստերի դուռը փակվում է լրագրողների առաջ (տեսանյութ)

15:23, 09 օգոստոս 2018

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո կառավարությունում հավատարմագրված լրագրողները հնարավորություն ունեին կառավարության նիստերից առաջ բարձրանալ նիստերի դահլիճ, եւ տեղում իրականացնել իրենց լրագրողական գործունեությունը։ Նշենք, որ նախկին իշխանությունների օրոք նիստերի դահլիճ, որը գտնվում է գործադիրի շենքի հինգերորդ հարկում, լրագրողների մուտքը արգելված էր։ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո, այդ արգելքը հանվեց։ Սակայն, այսօր երբ լրագրողները մուտք գործեցին կառավարության շենք եւ սովորության համաձայն ցանկանում էին բարձրանալ նիստերի դահլիճ, եւ նախասրահ, անվտանգության աշխատակիցները արգելեցին, հայտարարելով, որ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հրահանգել է լրագրողներին թույլ չտալ վերեւ բարձրանալ։ Լրագրողների դժգոհություններից հետո նրանց մոտեցավ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։ Նա ասաց, որ անվտանգության ծառայությունն է նման որոշում կայացրել։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=0Qt3QhGaN2k&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր