00:00:00

ՀՀ ոստիկանության պետն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությանը

00:58, 09 օգոստոս 2018 Իրավական

Օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էռլունի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանը բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության և ՉԺՀ դեսպանության վաղեմի գործընկերությունն ու երկու երկրների իրավապահ կառույցների սերտ համագործակցությունը: Տյան Էռլունը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վալերիյ Օսիպյանին շնորհավորեց ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ փոխգործակցությունը այսուհետ էլ խորանալու և ընդլայնվելու է: ՀՀ ոստիկանության պետը բարձր գնահատեց չինական կողմի աջակցությունը ոստիկանության տեխնիկական վերազինման ոլորտում և հետագա գործակցությունը կարևորեց մասնավորապես ճանապարհային ոստիկանության որակական բարեփոխման ծրագրերի իրականացման ուղղությամբ: Տյան Էռլունը դրական գնահատեց հասարակական կարգի ապահովման գործում նկատելի ձեռքբերումները` դա դիտելով հատկապես տուրիզմի զարգացման համատեքստում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության զարգացման և աջակցության խորացման կոնկրետ մեխանիզմներ ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր