00:00:00

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից օգոստոսի 7-ից 8-ը բացահայտվել է հանցագործության 45 դեպք

23:48, 08 օգոստոս 2018 Իրավական

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ բացահայտվել է մասնավորապես խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու 6, թմրամիջոցի հայտնաբերման 5, անձնական ունեցվածքի գողության և յուրացման կամ վատնման 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, բնակարանային գողության և հարկերից խուսափելու 2-ական, անձի առևանգման, շորթման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պետական սահմանն ապօրինի հատելու,ավտոմեքենա փախցնելու, առևտրային կազմակերպության ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, 16 տարեկանը չլրացած անձի հետ սեռական հարաբերության և փաստաթղթի կեղծիքի 1-ական դեպք: Հայտնաբերվել է 3 և կամավոր ներկայացել՝ 1 հետախուզվող: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր