00:00:00

Փաստաբանի ներկայացրած միջնորդությունը՝ Պավլիկ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, մերժվեց

20:47, 08 օգոստոս 2018 Իրավական

«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը կմնա անազատության մեջ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, Երեւանի Վերաքննիչ դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց դատավոր Մեսրոպ Մակյանը՝ մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը: Նա որպես միջնորդությունը մերժելու հիմք նշեց այն, որ դատաքննության ընթացքում նոր ի հայտ եկած հանգամանքները հաշվի առնելով՝ հնարավոր է ազատության մեջ Պավլիկ Մանուկյանը ազդեցություն գործի այդ անձանց վրա: Նշենք, որ մեղադրանքի կողմն առարկել էր խափանման միջոցը փոխելու պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությանը: Դատական նիստը հետաձգվեց, քանի որ տուժողները չէին ներկայացել դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր