00:00:00

Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը

20:36, 08 օգոստոս 2018 Իրավական

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ իրավապահներն այսօր ձերբակալել են ԱԺ նախկին պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին, ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու համար։ Նույն տեղեկությունների համաձայն՝ իրավապահները Ջոնիկ Աբրահամյանի տնից մեծ քանակությամբ զենք են հայտնաբերել, սակայն դրանց հիմնական մասն օրինական է եղել։ Ոստիկանության լրատվական ծառայությունից ասել են, որ  ոստիկանությունը նման անուն-ազգանունով մարդու չի ձերբակալել, գուցե իրավապահ այլ մարմիններ են այդ գործողությունը իրականացրել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր