00:00:00

Ես ստորագրել եմ միջնորդության տակ. Արմեն Աշոտյանը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքի մասին

00:44, 08 օգոստոս 2018

Որոշ ֆեյսբուքյան գործիչներ և զլմներ անհամբեր սպասում էին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրած պատգամավորների անունների հրապարակմանը, որպեսզի նրանց դարձնեն հերթական անձնական հարձակման, զրպարտությունների և անհավասարակշիռ ու ագրեսիվ պահվածքի թիրախ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Սույնով տեղեկացնում եմ, որ. • Ես ստորագրել եմ միջնորդության տակ։ • Ես ունեմ դրա օրինական իրավունքը։ • Որևէ մեկը չի կարող արգելել ինձ օգտվել իմ ազատություններից և իրավունքներից։ • Գործի առնչությամբ ամբողջությամբ կիսում եմ ՀՀԿ և ՀՀԿ խմբակցության հայտարարությունների մեջ տեղ գտած քաղաքական գնահատականները։ • Մենք ունեցել ենք և գուցե կրկին ունենանք քաղաքական տարաձայնություններ, ու հենց բազմակարծությունն է իրական ժողովրդավարության հիմքը։ • Ատելության և անհանդուրժողականության արհեստական և ուղղորդված քարոզչությունը անընդունելի է, իսկ ժողովրդավարությունը Հայաստանում էլ ավելի դժվար ժամանակներ է ապրում։ Նման պահվածքը գնահատում եմ նաև երկրում առկա բազմաթիվ խնդիրներից ուշադրություն շեղելու չհաջողված փորձ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր