00:00:00

Ոստիկանության պաշտոնատար անձը յուրացման եղանակով հափշտակել է 128 մլն դրամ. հարուցվել է քրգործ

23:15, 07 օգոստոս 2018 Իրավական

Քրեական գործ է հարուցվել ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստով: Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մասնավորապես, տեղեկություններ են ձեռք բերվել, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի պաշտոնատար անձը 2015-2018թթ ընթացքում նշված բաժնի հաշվապահի միջոցով իր և ոստիկանության 11 ծառայողների քարտային հաշվեհամարներին ավել վճարված գումարները, բաժնի արտաբյուջետային հաստիքներ զբաղեցնող մի խումբ աշխատակիցների համար անհիմն հաշվարկված և հաշվարկային հաշվեհամարներին փոխանցված սոցիալական փաթեթի գումարները, ինչպես նաև հիշյալ բաժնում պաշտոններ փաստացի չզբաղեցրած անձանց և համապատասխան պահակետում 2018 թվականի հունիս ամսին պահպանություն չիրականացրած աշխատակցի քարտային հաշվեհամարներին պետական բյուջեից փոխանցված գումարները, ընդհանուր` 128 մլն 646 հազար դրամ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման եղանակով հափշտակել է: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր