00:00:00

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. թալանել են Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

21:22, 07 օգոստոս 2018 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 6-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ, 54-ամյա Բաբկեն Սալբիյանը, ով հայտնել է, որ գիշերը ժամը 02:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մտել են Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, այնտեղից գողացել արծաթյա զարդեր և փորձել են գողանալ գանձանակները: Պարզվել է, որ գողը կամ գողերը եկեղեցի են մտել պատուհանից, քանի որ այն եղել է բաց: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Բ. Սալբիյանը Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վանահայրն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր