00:00:00

Ոստիկանության պարզաբանումը՝ Կոմիտասի պողոտայում կատարված ծառահատման վերաբերյալ

15:49, 07 օգոստոս 2018 Իրավական

Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ Երևանի Արաբկիր վարչական տարածքում ծիրանենիներ են հատվել: Օգոստոսի 6-ին, ժամը 12.25-ին, Գրիբոյեդովի 1-ին նրբանցքի շենքերից մեկի մի բնակչից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձինք իրենց շենքի մոտ ծառեր են կտրում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 5-ին, ժամը 20.30-ին, 1984 թ. ծնված Էդգար Ա.-ն սղոցով հատել է ըստ իր հայտարարության` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Կոմիտասի պողոտայի թիվ 54/7 հասցեում գտնվող հողամասի թվով 1 և վնասել թվով 8 ծիրանի ծառերը: Էդգար Ա.-ն ներկայացվել է բաժին, կատարվածի վերաբերյալ տվել բացատրություն և ներկայացրել սեփականաշնորհման վկայական: Վնասի չափը պարզվում է, ստուգումները շարունակվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր