00:00:00

Դանակահարություն Վանաձորում. 34-ամյա տղամարդը դանակի բազմաթիվ հարվածներով տեղափոխվել է հիվանդանոց

15:15, 07 օգոստոս 2018 Իրավական

Երեկ՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ քունքային շրջանի, բազուկների, ձախ ուսագոտու և ձախից կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերքեր, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ. իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ, 34-ամյա Բարեղամ Գրիգորյանն է: Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ստացել է դանակի մի քանի հարվածներ մարմնի տարբեր մասերին և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր