00:00:00

Մանվել Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է, այդ հարցով վարույթն իրականացնող մարմինը փորձաքննություն է նշանակել. փաստաբան

00:41, 07 օգոստոս 2018 Իրավական

ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի պայմանների հետ, այդ հարցով վարույթն իրականացնող մարմինը փորձաքննություն է նշանակել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը: «Վարույթ իրականացնող մարմինը փորձաքննություն է նշանակել հիվանդությունների վերաբերյալ, մոտ օրերս կլինեն փորձաքննության արդյունքները, և, ըստ այդմ, մի շարք միջնորդություններ կներկայացնենք՝ խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու վերաբերյալ: Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է»,- ասաց Մկրտչյանը: Պաշտպանն ասաց, որ քրեակատարողական հիմնարկի բժշկական սակավ հնարավորությունները բավարար չեն անգամ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կայունացնելու: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր