00:00:00

Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին

23:17, 06 օգոստոս 2018 Իրավական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին: Այս մասին NEWS.am-ին ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը: Նիստը նշանակված է ժամը 12:00-ին: Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար ստորագրահավաքին միացել է 45 պատգամավոր, այդ թվում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ երկու փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Արփինե Հովհաննիսյանը։ Մնացած պատգամավորների անունները հայտնի չեն, թեեւ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշել էր, որ ստորագրողները միայն ՀՀԿ խմբակցությունից չեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր