00:00:00

Դատավոր Իշխան Բարսեղյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման

19:48, 06 օգոստոս 2018 Իրավական

Կաշառքի վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: News.am-ի փոխանցմամբ՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վաչե Մարգարյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց դատավճիռը, որի համաձայն, Իշխան Բարսեղյանը մեղավոր ճանաչվեց 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով եւ դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: Գործով մյուս ամբաստանյալ, կաշառքի միջնորդություն կատարելու մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանին դատարանը որոշեց տուգանել 120 հազար դրամով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր