00:00:00

Սպանություն Այնթապ գյուղում. գիշերային ակումբի մոտ հայտնաբերվել է 28-ամյա երիտասարդի դին

15:21, 06 օգոստոս 2018 Իրավական

Արարատի մարզում այսօր՝ օգոստոսի 6-ին, վաղ առավոտյան սպանություն է տեղի ունեցել: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ժամը 05:45-ին ահազանգ է ստացվել, որ տղամարդ է դանակահարվել, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբն ու Այնթապ գյուղում «Varda» գիշերային ակումբի մոտ հայտնաբերել 28-ամյա Արթուր Սահակյանի դին: Պարզվել է, որ նույն օրը ժամը 05:30-ին անհայտ անձը դանակահարել է Արթուր Սահակյանին եւ պատճառել մահ: Նշանակվել է դատավժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր