00:00:00

ՀՀ-ին տրամադրված, բայց չօգտագործված 110 մլն եվրոյի իրացման հնարավորությունները քննարկման փուլում են. Կառավարության պարզաբանումը՝ Սվիտալսկու հայտարարության հետ կապված

01:42, 05 օգոստոս 2018 Հասարակություն

Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկիի կողմից նշված, չօգտագործված շուրջ 110 մլն եվրոն ԵՄ ֆինանսական ինստիտուտների կողմից որպես համաֆինանսավորում տրամադրված վարկային ծրագրերի, Եվրոպական հարևանության հիմնադրամից հատկացվող դրամաշնորհային, Եվրամիության կողմից տրամադրվող բյուջետային և տեխնիկական աջակցության ընթացիկ ծրագրերի չօգտագործված միջոցների հանրագումարն է: Tert.am-ի հարցմանը, թե արդյոք բանակցություններ տարվե՞լ են Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ՝ դեսպան Պյոտր Սվիտալսկիի նշած «սառնարանում մնացած» 110 միլիոն եվրոն Հայաստանի կողմից օգտագործելու մասին, այսպես են պատասխանել ՀՀ կառավարությունից: «Նշված միջոցների իրացման գործընթացներում առկա խնդիրները և հնարավոր լուծումները քննարկվել են այս հուլիս ամսին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության, ԵՄ բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ»,- նշված է Կառավարության պատասխանում: Հիշեցնենք, որ  ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Եվրամիության կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունից 110 միլիոն եվրոն անցած տարիներին դեռևս չի օգտագործվել: «Սա այն գումարն է, որը Հայաստանը պետք է ակտիվացնի,- ասել էր նա՝ հավելելով,- նախքան խոսելը նոր փող ստանալու մասին, որն, իհարկե, լինելու է, նաև պետք է հետադարձ հայացք գցել: 110 միլիոն եվրոն սպասում է, սպասում է սառնարանում, և դրա օգտագործումը կախված է միայն Հայաստանից»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր