Վերջին վեց ամիսների ընթացքում Վրաստան ժամանած միջազգային այցելուների մեծ մասն Ադրբեջանի քաղաքացիներ են:
Այդ մասին հայտարարել է Տուրիզմի ազգային վարչության ղեկավար Գեորգի Չոգովաձեն:
Ընդհանուր առմամբ, այդ ընթացքում Վրաստան այցելել է ավելի քան 43.6 մլն միջազգային այցելու, ինչը 12.9 տոկոսով շատ է նախորդ տարվա հունվար-հուլիսի ցուցանիշից: Զբոսաշրջային այցելուների ի թիվն այդ ընթացքում ավելացել է 21 տոկոսով ու կազմել է մոտ 2.5 մլն:
Բացի Ադբեջանից, առաջատար երկրների ցանկում են Ռուսաստանը (+24,1%), Թուրքիան (+20,4%) ու Հայաստանը (+2,1%):
Ինչ վերաբերում է ԵՄ երկրներից Վրաստան այցելություններին, ապա առավել հաճախ գալիս են Էստոնիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Չեխիայից, Գերմանիայից, Լատվիայից, Ֆրանսիայից:
Մեծ աճ է գրանցվել նաև Կորեայից (+143%), Չինաստանից (+92%), Սաուդիան Արաբիայից (+67%), Քուվեյթից (+49%), Բելառուսից (+43%):
Այս տարվա յոթ ամսիների ընթացքում տուրիզմից եկամուտը կազմել է 1.6 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն ավելացել է 305 մլն դոլարով կամ 28.9 տոկոսով: