00:00:00

Ինչպես է փոխանցվում Լայմի հիվանդությունը․ որոնք են դրա նշանները

21:48, 04 օգոստոս 2018

Լայմի հիվանդությունը (տզային բորելիոզ) միջին ծանրության կլինիկական ընթացքով տարափոխիկ հիվանդություն է, համարվում է փոխանցողով պայմանավորված ամենատարածված հիվանդությունը Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից տեղեկանում ենք, որ վարակի կենդանի պահոցը վարակված կենդանիներն են՝ կաթնասունները, թռչունները: Հիվանդությունը փոխանցվում է վարակված Իքսոդային (Ixodae) տզերի խայթոցի արդյունքում։ Տզերը վարակվում են թռչուններին կամ կաթնասուններին խայթելիս: Լայմի հիվանդության բարձր էնդեմիկությամբ տարածքներում բորելիաները 90% դեպքերում հայտնաբերվում են իքսոդային տզերի ստամոքս-աղիքային համակարգում, սակայն շատ հազվադեպ են պատահում թքագեղձերում: Քանի որ բորելիաները սովորաբար մարդու օրգանիզմ են ընկնում միայն տզերի թքի հետ՝ խայթոցի ժամանակ մարդիկ ոչ միշտ են վարակվում: Վարակը փոխանցելու համար տզին պահանջվում է 48-ից 66 ժամ։ Լայմի հիվանդության գաղտնի շրջանը 3-32️ օր է: Հիվանդության վաղ շրջանի տիպիկ ախտանշաններն են տենդը, գլխացավը, հոգնածությունը և բնորոշ՝ «թափառող էրիթեմա» կոչվող մաշկային ցանը, որն արձանագրվում է դեպքերի մոտավորապես 60-80 ️%-ում՝ տզի խայթելուց 3-30 օր հետո:  Фото NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ô±Õ¦Õ£Õ¡ÕµÕ«Õ¶ Կենտրոն.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր