00:00:00

Ծնողները կոչ են անում արգելել հեռախոսները դպրոցներում

21:37, 04 օգոստոս 2018

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Հարգելի բարեկամներ, վերջին օրերին ստանում եմ շատ նամակներ, որում ծնողները կոչ են անում արգելել հեռախոսները և հաղորդակցության այլ միջոցները դպրոցներում, ինչպես դա արել են Ֆրանսիայում տարրական և միջնակարգ դպրոցում: Նախկինում էլ ուսուցիչները բողոք են հայտնել դասերի ժամանակ աշակերտների կողմից հաղորդակցության միջոցների օգտագործման կապակցությամբ, ինչն ազդում է կրթության որակի վրա: Սակայն Հայաստանում հնարավոր նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ, այդ թվում՝ դպրոցներում համապատասխան ենթակառուցվածքներ: Ինքս կողմ եմ այս տարբերակին, բացառություն կարող է արվել այն դեպքում, երբ խելախոսների օգտագործումը պարտադիր է կրթական ծրագրով ու նպատակներով: Կցանկանայի այս գրառման տակ գրել Ձեր կարծիքն այս առաջարկի վերաբերյալ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր