00:00:00

Ինքնաշեն ատրճանակով սպառնացել էր ոստիկաններին

20:13, 04 օգոստոս 2018 Իրավական

Օգոստոսի 3-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանը ահազանգել է բաժին, որ օգոստոսի 2-ին Արարատի բաժնում գրանցված դեպքով այցելել է Վիրաբ Պ.-ի բնակարան՝ բացատրություն վերցնելու։ Սակայն վերջինս իր ներկայությամբ հանել է ինքնաշեն ատրճանակը և կրակել տան պատին: Մեկնել է օպերատիվ խումբ։ Ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և ագրեսիվ վարքագիծ դրսևորելու համար ոստիկանները փորձել են բերման ենթարկել Վիրաբ Պ․-ին, երբ վերջինս գոտկատեղին՝ տաբատի մեջ թաքցրած ինքնաշեն ատրճանակը հանել է, պահել օպերատիվ խմբի ուղղությամբ և սպառնացել, որ կկրակի: Վիրաբ Պ-ի հնարավոր գործողությունները խափանելու նպատակով ոստիկանների կիրառած ձեռնամարտի համապատասխան հնարքների շնորհիվ նրա ձեռքից վերցվել է ատրճանակը, և ժամը 19.00-ին նա բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին, ապա ներկայացվել Վեդիի քննչական բաժին: Ատրճանակն առգրավված է: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր