00:00:00

Քոչարյանի համար երաշխավորություն են ներկայացրել ՀՀԿ և ՀՅԴ պատգամավորները

17:29, 04 օգոստոս 2018

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկրորդ նախագահին երաշխավորությամբ ազատ արձակելու տակ ստորագրել է Ազգային ժողովի 45 պատգամավոր: Նա նշել է, որ ստորագրողների թվում է նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Սողոմոնյանի խոսքով, ստորագրողների ճնշող մեծամասնությունը ՀՀԿ խմբակցության պատգամավորներ են: Նա նշել է նաև, որ ստորագրողներ կան նաև այլ խմբակցություններից՝ տալով միայն ՀՅԴ անունը: Հարցին, արդյոք Ծառուկյան խմբակցության պատգամավորներ ստորագրել են, Սողոմոնյանը ոչ դրական, ոչ էլ բացասական պատասխան չտվեց: Հիշեցնենք, որ ավելի վաղ Irakanum.am-ը  հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ ստորագրահավաքին միացել են նաեւ ՀՅԴ խմբակցության որոշ պատգամավորներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր