00:00:00

Ո՞ւմ է «նշանակել» Թորոսյանը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն եւ ինչ է բացահայտում մահացած զինվորի հայրը (տեսանյութ)

14:36, 04 օգոստոս 2018

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում, որի արդյունքում տնօրեն է նշանակվել Մհեր Դավիթյանցը, չի գոհացնում հիվանդանոցի աշխատակազմին: Irakanum.am-ի հետ զրույցում աշխատակիցներից մի քանիսը, ովքեր խնդրեցին իրենց անունները չհրապարակել հայտնեցին, որ Մհեր Դավիթյանցը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անմիջական հորդորով է մասնակցել տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին, եւ արդյունքում ընտրվել տնօրեն: Ուշագրավն այն է, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն Մհեր Դավիթյանցը ներկայումս գտնվում է դատական պրոցեսների մեջ է՝ զինվորի մահի գործով։ Հեղափոխված Արսեն Թորոսյանի որոշումը ինքնին ենթադրում է, որ նոր Հայաստանում եւս պաշտոնների նշանակման հարցը լուծվում է ծանոթ- բարեկամների միջոցով: Մի շարք սկանդալային պատմությունների մեջ հայտնված Արսեն Թորոսյանին դժվար թե մտահոգի այս հանգամանքը: Նա ամենայն հավանականությամբ լայվ կմտնի եւ կբացատրի, որ Դավիթյանցը միակն ու անփոխարինելին էր, կարող էր ու պետք է զբաղեցներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի պաշտոնը: Արդյո՞ք Արսեն Թորոսյանը տեղյակ է իր անմիջական ղեկավար վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կադրային քաղաքականության վերաբերյալ հնչեցրած գնահատականին: Հիշեցնենք, որ հրավիրված ասուլիսի ժամանակ Փաշինյանը անդրադառնալով կադրային քաղաքականությանը  նշել է, որ պետք է արձանագրենք հետևյալը՝ գործում են երեք խումբ մարդիկ՝ առաջին՝ նոր մարդիկ, երկրորդ՝ հին մարդիկ, երրորդ՝ այն մարդիկ, ովքեր լինելով հին ժամանակներում աշխատած մարդիկ, նոր ժամանակներում փոխել են իրենց կարգավիճակը: Այս իրավիճակում անխուսափելի է ադապտացիայի շրջանը, ընդ որում, սա վերաբերում է բոլորին: Այս ադապտացիայի շրջանում լինելու են մարդիկ, ովքեր բառի լավ իմաստով հարմարվելու են իրավիճակին, լինելու են մարդիկ, ովքեր չեն հարմարվելու: Սա անխուսափելի է, որովհետև Հայաստանում տեղի ունեցածը շարքային փոփոխություն չէ, այլ գործելակերպի, աշխատաոճի, նպատակի, ազգային և պետական ամբիցիաների փոփոխություն»: Թերեւս նախարարին չէր խանգարի մեկ անգամ եւս ընթերցել Փաշինյանի հայտարարությունը, Հայաստանում տեղի ունեցածը շարքային փոփոխություն չէ, եւ որ հին մեթոդներով եւ ՀՀԿ-ականացված ձեռագրով գործելը դժվար թե դուխի հետ որեւէ աղերս ունի: Հավելենք, որ Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել նաեւ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի որդին՝ Վիգեն Ասոյանը, ով հոր մահից տասն օր անց նշանակվել էր Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչի պաշտոնակատար: Սակայն մամուլի հրապարակումների համաձայն Արսեն Թորոսյանը սկզբունքորեն անընդունելի է համարում «ժառանգության սկզբունքով» պաշտոնների փոխանցումը»: Ի վերջո ծանոթ- բարեկամներինն նախարարը անգործ հո չէ՞ր թողնելու: Ներկայացնում ենք նաեւ տեսանյութ, որտեղ մահացած զինվորի հայրը մանրամասներ է ներկայացնում որդու մահվանից, եւ բացահայտում իրականությունը: https://www.youtube.com/watch?v=YltritLputM&feature=share

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր