00:00:00

Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել. Սասուն Խաչատրյան

03:22, 04 օգոստոս 2018 Իրավական

Մարտի 1-ի գործով ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել, բայց ոչ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ հայտարարել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: «Ըստ Wikileaks-ի՝ Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշում է եղել, նա բողոքել է, ասել է՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում է եղել, որ ինքը կայացնի Սերժ Սարգսյանին օգտին որոշում: Այս վիկիլիքսյան հրապարակումը հիմնավորվեց. Արմեն Գեւորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ միասին, փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի վրա: Նրան մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 3-րդ մասով: Դա ծանր հանցանք է եւ մինչեւ 6 տարվա ազատազրկում է նախատեսում: Խափանման միջոցը ստորագրությունն է՝ չհեռանալու մասին»,- ասել է Սասուն Խաչատրյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր