00:00:00

«Սասնա ծռերի» անդամներ Սերգեյ Կյուրեղյանն եւ Տիգրան Մանուկյանն ազատ արձակվեցին

17:56, 03 օգոստոս 2018 Իրավական

«Սասնա ծռերի» անդամներ Սերգեյ Կյուրեղյանի եւ  Տիգրան Մանուկյանի խափանման միջոցն այսօր՝ օգոստոսի 3-ին փոխվեց «Ծառուկյան» խմբակցության 3 պատգամավորների անձնական երաշխավորությամբ: NEWS.am-ի թղթակիցը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից հայտնում է, որ նրանք  դատարանի դահլիճից ազատ արձակվեցին: Նշենք, որ նրանց համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը եւ Վահե Էնֆիաջյանը, որոնք անձամբ ներկայացան դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր