00:00:00

Մոսկվայի դատարանը ձերբակալել է հորը` Միխայիլ Խաչատուրյանին, դանակահարելով սպանած բոլոր քույրերին

03:04, 03 օգոստոս 2018 Իրավական

Մոսկվայի Օստանկինյան դատարանը ձերբակալել է 57-ամյա հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության համար կասկածվող բոլոր երեք քույրերին: Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել է դատարանի մամուլի քարտուղար Աննա Սելիվանովան: «Դատավորը բավարարել է միջնորդությունները, բոլոր երեք Խաչատուրյան քույրերի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը», - նշել է Սելիվանովան: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոսկվայի Օստանկինյան դատարանը ձերբակալել է 57-ամյա հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության համար կասկածվող երեք քույրերից կրտսերին: Հիշեցնենք, որ Մոսկվայի Օստանկինյան դատարանը որոշել է խստացնել Խաչատուրյան քույրերի դեմ մեղադրանքը: Նախկինում քույրերին սպառնում էր մինչև 15 տարվա ազատազրկում՝ «Սպանություն՝ առանց ծանրացուցիչ հանգամանքների» հոդվածով, մինչդեռ հավելյալ նյութերի քննության արդյունքում մեղադրանքը խստացվել է, և այժմ նրանց սպառնում է մինչև ցմահ ազատազրկում: Սակայն քույրերից կրտսերն անչափահաս լինելու պատճառով չի կարող ազատազրկվել 10 տարուց ավելի ժամկետով: Քույրերը հարցաքննության ժամանակ ընդունել են իրենց մեղքը՝ մանրամասնելով, որ 57-ամյա հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց: Սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ Մոսկվայում: 17, 18 և 19 տարեկան հարազատ քույրերը, այլևս չդիմանալով հոր՝ իրենց նկատմամբ դաժան ու կոպիտ վերաբերմունքին, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան: Ձերբակալությունից հետո քույրերը խոստովանել են, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց, ստորացրել ու սեռական բնույթի գործողությունների դրդել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր