00:00:00

Ստեփանավանի զինկոմը զինծառայողի շահերը ներկայացնող ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբանին նույնացրել է իրավապահ կառույցի հետ ու մերժել տեղեկատվության հարցումը

01:28, 03 օգոստոս 2018 Իրավական

Ստեփանավանի զինվորական կոմիսար Արմեն Էլոյանը 2018 թ. հուլիսի 13-ի գրությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանի տեղեկատվության հարցումը մերժել է ՝ հղում անելով դրա հետ կապ չունեցող մի հրամանի, որով «զինկոմիսարիատներն այլ իրավապահ կառույցներին անձնական գործեր և տեղեկատվություն տրամադրում են միայն նրանց կողմից քննվող քրեական գործերի շրջանակներում համապատասխան որոշումների կամ գրությունների առկայության դեպքում»: Ս. Սողոմոնյանը հարցումը ներկայացրել է 2018 թ. հուլիսի 10-ին՝ իր պաշտպանյալի՝ զինծառայող Ֆ. Զ.-ի իրավունքների պաշտպանության նպատակով: Վերջինս զինված ուժեր է զորակոչվել առողջական խնդիրներով և զինծառայության ընթացքում պարբերաբար գանգատներ է ունեցել: Հարցմամբ  Ս. Սողոմոնյանը պահանջել էր տրամադրել Ֆ. Զ.-ի առողջական վիճակի հետազոտությունների արդյունքները՝ իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար: Անհասկանալի է, թե ինչու է Ստեփանավանի զինկոմը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբանին նույնացրել իրավապահ կառույցի հետ, բայց փաստն այն է, որ փաստաբանական հարցումը սխալ է մեկնաբանվել և փաստաբանի՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտվել է: Տեղեկատվության հարցումը մերժելու՝ Ստեփանավանի զինկոմի որոշման դեմ Ս. Սողոմոնյանը վարչական բողոք էր ներկայացրել ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանին: Վերջինս վարչական բողոքը բավարարել է և Ստեփանավանի զինվորական կոմիսարից 2018 թ. հուլիսի 25-ի գրությամբ պահանջել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը: Ստեփանավանի զինվորական կոմիսարիատը տեղեկատվությունը դեռևս չի տրամադրել, բայց այսօր գրությամբ տեղեկացրել է, որ զինծառայողի անձնական գործը գտնվում է հոսպիտալում և այն հետ վերադարձվելուն պես տեղեկատվությունը կտրամադրվի:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր